Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նախարարները տվեցին մեթոդական ցուցումներ և առաջադրեցին համապատասխան խնդիրներ

Նախարարները տվեցին մեթոդական ցուցումներ և առաջադրեցին համապատասխան խնդիրներ
29.07.2014 | 12:44

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների համագործակցության շրջանակներում հուլիսի 27-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ իրականացվել է շրջայց առաջնային գծի տարբեր հատվածներում, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են բանակի ղեկավար կազմին և զորամասերի հրամանատարներին, ծանոթացել առաջնային գծում ինժեներական արգելափակոցների համակարգերի, դիտարկման, կրակի վարման և ազդանշանային համակարգերի կատարելագործման ուղղությամբ իրականացված և շարունակվող աշխատանքներին: Վերջին շրջանում հակառակորդի ակտիվացման փորձերի հետ կապված` պաշտպանության նախարարները անձնակազմին տվել են մեթոդական ցուցումներ և առաջադրել համապատասխան խնդիրներ:
Հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարները մասնակցել են նաև Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում բարերար Հայկ Մաղաքելյանի նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվելիք զինվորական ավանի հիմնարկեքի արարողությանը:

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ